«Սիներջի ինթերնեշնըլ սիսթըմզ» ընկերության կողմից պետական գնումների մասնակցության դեպքով հարցուված քրեական գործի և կալանավորումների վերաբերյալ փաստաբաններ Գոռ Օհանյանի և Էրիկ Ալեքսանյանի հայտարարությունը․
«Արդեն մեկ շաբաթ է՝ անազատության մեջ են պահվում «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության կողմից պետական գնումների մասնակցության գործով կալանավորված անձինք։ Երեկ՝ փետրվարի 7-ին «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը և ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել են Վերաքննիչ դատարան իրենց վստահորդների կալանքի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին հայտնում են բողոքը ներկայացրած փաստաբանները։
Ներկայացված բողոքներով փաստաբանների կողմից վիճարկվում է թե՛ ընկերության ներկայացուցիչների կողմից հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածը, թե՛ խափանման միջոցի հիմքերի առկայությունը։ Փաստաբաններն ընդգծում են, որ իրենց վստահորդներին մեղսագրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն դրդելու և օժանդակելու արարքները։ Այսինքն՝ ենթադրյալ հանցանքը կատարել է պաշտոնատար անձը, բայց վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քննությանը խոչընդոտելու ավելի մեծ ռիսկ ունեն ենթադրաբար հանցանքին դրդած կամ օժանդակած մասնավոր անձինք։
Դատախազությունը ստացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի՝ Անի Գևորգյանի նկատմամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը