16 11 2023

Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված։

 

Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։ 

Որոշումը դեռ չենք ստացել»,- գրել է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը կալանավորված է։

Ըստ մեղադրանքի՝ նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:

Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ