2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր էին այցելել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները՝ նշելով, որ իրենց զավակների մահվան մեջ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու իր թիմը և թույլ չեն տալու մտնել Եռաբլուր։ Իշխանությունը, սակայն, ոստիկանության միջոցով, ջարդ կազմակերպեց՝ բռնությամբ բերման ենթարկելով նրանց։
Բռնություններ կիրառելու, մարմնական վասվածքներ պատճառելու վերաբերյալ բացված վարույթով ավելի քան մեկ տարի անց որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։
Վերահրապարակում ենք 2022 թվականի սեպտեմբերի 21-ին ոստիկանության բռնություններից որոշ կադրեր, որոնք, ըստ քննչական կոմիտեի, հանցակազմ չեն պարունակում։
Հիշեցնենք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասում էր, որ ոստիկանությունը այսքան գրագետ երբեք չի աշխատել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը