Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին վերջապես հանձնվեց «բռնության կոչի» հոդվածով ծանուցագիրը, որով նա կանչվում է հարցաքննության՝ որպես … վկա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Փաստորեն, վկա Ավետիք Իշխանյանից քննչական մարմինը փորձելու է պարզել, թե՝
- ի՞նչ հանգամանքներում է Ավետիք Իշխանյան անունով ոմն օգտատեր իր ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 19-ին գրել «մահ դավաճաններին»
- արդյո՞ք վկա Ավետիք Իշխանյանը ճանաչում է օգտատեր Ավետիք Իշխանյանին և ինչպե՞ս կարող է նրան բնութագրել
- ո՞վ կարող է դրդած լինել օգտատեր Իշխանյանին՝ գրելու «մահ դավաճաններին»։
Ենթադրում եմ՝ այս հարցերի շուրջ է հարցաքննվելու վկա Իշխանյանը»,- գրել է Մելիքյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը