Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում ընթանում էր՝ «Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ»-ի և Դավիթ Սարգսյանի» գործով դատական նիստը: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց. « Մեր կողմից ներկայացվեց միջնորդություն, որպեսզի կիրառվի հայցային վաղեմություն և հայցը մերժվի՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, և քանի որ տեղի է ունեցել հայցի առարկայի փոփոխություն, այսինքն՝ փոխարինվել են նոր հայցի առարկայով, տվյալ դեպքում օրենսդիրը սահմանել է նմանատիպ պահանջների համար մեկամսյա ժամկետ և դա արդեն իսկ լրացած է»,-ասաց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը