30 10 2023

«Ինչքան դուք եք նրան սիրում, այնքան էլ՝ ես». Աշոտյանի գործով դատավորը՝ Փաշինյանի մասին



«Այն, ինչը կատարվեց այս դահլիճում անցած նիստում և ՀՀ այլ դատարանների դահլիճներում, բովանդակությամբ ոչնչով չէր տարբերվում Բաքվի դատարաններում մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող վակխանալիայից: Երևի մենակ աշխատանքային լեզուն էր տարբերվում»,- դատարանի դահլիճում ելույթ ունենալով` նշեց ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանը: Գործը քննող նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը նրան ընդհատեց` պահանջելով խոսել ըստ պահանջի: Աշոտյանն էլ հակադարձեց, թե եթե Նիկոլը չի նեղվում, որ իրեն թուրքի հետ են համեմատում, դատավորն ինչո՞ւ է նեղվում նման համեմատականներից` թե՞ Նիկոլի ասածի հետ համաձայն չէ: «Թողեք` խոսենք, այլապես վճիռը հրապարակեք, պրծեք, էսքան մարդուն խի՞ եք տանջում: Էդ էլ ունեք չէ՞, երևի, WatsApp-ով ա՞ ուղարկել, թե՞ ինչով ա ուղարկել: Խի եք նեղվում ադրբեջանական բառից, երկրի ղեկավարը ներկայացնող մարդը երևի գիշերն էլ ա էդ բառն արտաբերում»,- դժգոհեց Աշոտյանը: «Դուք շատ եք սիրում էդ բառը»,- նկատեց դատավորը: «Այո, ես շատ եմ սիրում էդ բառը, մանավանդ իրա կատարմամբ: Դուք էլ իրան եք երևի սիրում»: «Ինչքան դուք եք սիրում»,- հակադարձեց դատավոր Դոլմազյանը, ինչից ծիծաղ պայթեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ