Մենք գործ ունենք բացառիկ զավեշտի հետ, ոչ թե քրեական վարույթի: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա որոշ մանրամասներ ներկայացրեց գործից՝ նշելով.
«Զավեշտալի իրավիճակ ունենք. Լևոն Քոչարյանը համ ծեծի է ենթարկվել, համ էլ հենց ինքը կալանավորվել է, որևէ կարմիր բերետավոր մինչ այսօր թե Լևոն Քոչարյանի դեպքով, թե առհասարակ, որևէ պատասխանատվության չի ենթարկվել։
Որոշ դեպքերով, նաև Լևոն Քոչարյանի խոշտանգելու փաստի առիթով, նախաձեռնվել է քրեական վարույթ, բայց որևէ կարմիր բերետավոր մինչ այս պահը պատասխանատվության չի ենթարկվել, գոնե նվազագույնի տիրույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը