06 08 2023

Դատարան մերժել է Թագուհի Թովմասյանի հայցադիմումը

Դատարան մերժել է Թագուհի Թովմասյանի հայցադիմումը

Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը վարույթ չի ընդունել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի  հայցադիմումը։ Տեղեկանում են դատալեքս տեղեկատվական համակարգից:

Պատգամավորը պահանջում էր վերականգնել  Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում   իր լիազորությունները։  

Դատարանը եզրահանգել է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ներառված չէ ո՛չ հանրային ծառայության պաշտոններում, ո՛չ հանրային պաշտոններում, ինչը նշանակում է, որ այն դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տիրույթից, այն ընտրովի պաշտոն է։

 Ըստ պարզաբանման՝  Ազգային ժողովի և Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև հարաբերությունները ծագել են ոչ թե գործատուի և աշխատողի միջև փոխադարձ համաձայնության արդյունքում աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի ընդունման հիման վրա, այլ Թագուհի Թովմասյանի՝ պատգամավորի կարգավիճակից ածանցվող մեկ այլ՝ հանրային պաշտոն չհանդիսացող մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության կողմից առաջադրվելու և Ազգային ժողովի կողմից ընտրվելու արդյունքում։

   Իր որոշման մեջ դատարանը նաեւ նշել է, որ նման վեճերը ընդդատյա չեն ոչ  միայն ՀՀ վարչական, այլ նաեւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, քանի որ բացակայում են աշխատանքային հարաբերությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ