Այն մարդիկ, որ տեղեկացված են խնդրի մասին, քաջ հասկանում եմ, որ այստեղ իրավական որևէ գործընթաց չկա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Սա գործ անվանել հնարավոր չէ։ Հիշեցնեմ, ըստ դատախազության, պաշտպանության նախարարությունն անօրինական կարգով գույք է վաճառել, այն գնել է Խաչատուրովի ընկերը։ Հիմա մեղադրում են Խաչատուրովին փողերի լվացման համար։ Սա աբսուրդի ժանրից էլ չէ, հետագայում երևի գրքեր կգրվեն այս պատմության սյուրռեալիզմի հետ կապված»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը