Բարձրագույն դատական խորհորդը՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ, երեկ՝ հուլիսի 3-ին, դադարեցրեց 4 դատավորի, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները։
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանին անգամ հեռացրել էին ԲԴԽ նիստերի դահլիճից և իր բացակայությամբ անցկացրել նիստը։
Որքանով է օրինական ԲԴԽ որոշումը և որքանով է արդարացի ԲԴԽ յուրաքանչյուր անդամի կցվածք, թողնում ենք մասնագետներին։
Մենք կանդրադառնանք զավեշտին, որը երևում է հենց դատավորների վարկանիշի գնահատման կայքում։
Կայքի գլխավոր լուսանկարում լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանն է և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Դավիթ Հարությունյանն այս պահին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 89, Կարեն Անդրեասյանը՝ մենացածր վարկանիշը՝ -33։
Ստացվում է՝ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորն իրավունք է ստացել «գործից հանել» դատավորներին․ նա էլ առաջին հերթին ազատվում է բարձր վարկանիշ ունեցողներից։
Ուշագրավ է նաև այն, որ ամենացածր վարկանիշ ունեցող 5 դատավորից 4-ը ԲԴԽ անդամ են․ Կարեն Անդրեասյանին զիջում են Հայկ Գրիգորյանը՝-14, Վիգեն Քոչարյանը և Երանուհի Թումանյանցը՝ -9 վարկանշով։ Նրանք իրենց վարկանշով հավասար են դատական համակարգում «մատնացույց» արվող Արմեն Դանիելյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը