Այսօր տեղի ունեցավ արդար դատական համակարգ ունենալու հույսի թաղման արարողությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով ԲԴԽ որոշմանը, որով դադարեցվեցին 4 դատավորների լիազորություններ:
«ԲԴԽ-ն իր վերջին օրերի գործողություններով ցույց տվեց, որ չի խորշել նույնիսկ քրեական հանցագործություն կատարելու ուժով անցնելու, որպեսզի իր պօրինի նպատակին հասնի: Երեկ հրապարակվեց նաեւ սղագրությունը, թե ինչ վախեցած էին իրենց կատարած խխտումների ուժով, ինչպես էին աղիողորմ խնդրում կարգադրիչներին, որպեսզի դատական նիստերի դուռը փակեն: Դուռը փակելու պարագայում էլ Դավիթ Հարությունյանի անձնական իրերը հեռացնեն եւ արագ, արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ համակարգված այս գործընթացի 10 րոպեում ավարտին հասցնեն: Թեկուզ երեկվա գործողությունները, երբ Կարեն Անդրեասյանը կարգադրիչի հետ ծածուկ խոսում է, իր պաշտոնական դիրքի չարաշահում է, որովհետեւ նիստի մյուս դատավորներին որեւէ տեղեկություն չի հաղորդել»,-ասաց փաստաբանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը