19 06 2023

Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը նպատակ ունեն լռեցնել դատավորներին. Դավիթ Հարությունյան



Նույնիսկ «Մարտեր առանց կանոններում» կանոններ կան, բայց խիստ անհասկանալի է, թե ինչ կանոններով է առաջնորդվում Կարեն Անդրեասյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  դատավոր Դավիթ Հարությունյանը:

Նա ասաց, թե իր համար պարզ չէ, թե ԲԴԽ-ն ինչ հիմքով է որոշել կարգապահական պատասխանատվության ենթարկել իրեն։

«Խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդություն է քննարկվում, ըստ իրենց, ես վիրավորել եմ, թե ինչ եմ արել, ինձ մեղադրանքն էլ պարզ չէ, թե, իրականում, իրենք ինչ են գրել։ Իմ բոլոր հորդորները, որ պարզաբանեն ընթացակարգերը, իմ իրավունքները, մնացել են օդում, որևէ պարզաբանում չկա», - ասաց դատավոր Հարությունյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ