25 04 2023

756 անձի դասալքության համար մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն. Sputnik Արմենիա

756 անձի դասալքության համար մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն. Sputnik Արմենիա

756 անձի մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի և ռազմական դրության ընթացքում զորամասերն ապօրինի լքելու, դասալքության և ծառայությունից հրաժարվելու հոդվածներով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանի հայտարարությունը։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը, Տավուշի մարզում հաբնդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք ենք ունեցել»՝ զինվորականներ, կամավորներ եւ այլն։

Ներկայում նախաքննական մարմնի վարույթում վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է։

Զորամասն ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության համար 132 անձ, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 444-ը։

Մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ` 143 անձի վերաբերյալ։

Դատարան ուղարկված 118 գործից 58-ով` 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է, իսկ 60 գործ` 79 անձի վերաբերյալ` գտնվում է դատաքննության փուլում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ