«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հենց նոր Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց քրօր 330-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Իմնեմնիմնի» փոդքաստով բռնության հրապարակային կոչ ենթադրաբար կատարելու համար։ Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Սամսոնյանը մեղքը բնականաբար չի ընդունել, ցուցմունք էլ չի տվել, սակայն մի քանի րոպեից «լայվ» ձեւաչափով կմեկնաբանի նորահարույց քրեական հետապնդումը։
ՀԳ. Էդ ո՞նց է ստացվում, որ ամբողջ երկիրը, ամբողջ մամուլը գրեց Ալենի կողմից քաղաքացու վրա թքելու մասին, բայց վարույթ չնախաձեռնվեց, իսկ «Իմնեմնիմի»-ով նախաձեռնվեց»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը