Վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ ոստիկանության հայցադիմումն՝ ընդդեմ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի։ Այս մասին տեղեկացնում է դատական-տեղեկատվական համակարգը։
Ոստիկանությունը պահանջում է Գալեյանին ենթարկել պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինսապատիկի չափով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը