15 11 2022

Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին ժամանակավորապես բացակայել երկրից

Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին ժամանակավորապես բացակայել երկրից

Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակավորապես բացակայել երկրից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակավորապես բացակայել երկրից։ Այդ ընթացքում Գևորգյանը մասնակցելու է Ստրասբուրգում, Բրյուսելում և Փարիզում կայանալիք ԵԽԽՎ տարբեր կոմիտեների նիստերին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացավ Լուսինե Սահակյանի միջնորդությանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիրքորոշում հայտնելիս՝ նկատեց, որ թողնում է դատարանի հայեցողությանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ