Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենում քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանն իր խոսքում նշեց հետևյալը․ «Դատավորի գործառույթի մեջ այսօր ներառված է կատարողական թերթերի տրամադրումը և Արբիտրաժային դատարանների կողմից վճիռների հիման վրա կատարողական թերթերի տրամադրումը։ Եթե փորձենք հասկանալ, թե ինչու է գործառույթը վերապահվել դատարաններին, ապա կատարողական թերթերի պարագայում որևէ ողջամիտ պատճառ չենք կարող վկայակոչել, այսինքն, արդարադատության իրականացման տեսանկյունից որն է արդարադատության առարկան ՝ կատարողական թերթ տրամադրելու փուլում։ Պնդում եմ, որ այս փուլում դատավորի կողմից որևէ բովանդակային գործառություն և որևէ բովանդակային գործողություն չի իրականացվում, զուտ տեխնիկական աշխատանք է, որը տանում է դատավորի աշխատաժամի գերակշիռ մասը և իրենից ներկայացնում է բացառապես տեխնիկական գործառույթ»,- ասաց Աննա Փիլոսյանը՝ առաջարկելով, որ կատարողական թերթերի տրամադրումը դատարաններին չվերապահելն է, այլ՝ միանգամից ԴԱՀԿ ներկայացնելը։
Փիլոսյանի դիտարկմամբ՝ տարիներ շարունակ օրինագիծը մշակվում է, քննարկումներն իրականացվում են, սակայն այս պահին չունենք առարկայական փոփոխություններ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը