Բլոգեր Միքայել Բադալյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնել է ինքը՝ Միքայել Բադալյանը Telegram-ի իր ալիքում։ Նրա փոխանցմամբ՝ իրեն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին՝ նրա խոսքերով «հերթական հակառուսական ցույցը ճնշելու» համար։
Հիշեցնենք, որ Բադալյանը կալանքից ազատ է արձակվել գրավով՝ երկուշաբթի օրը։ Նա մեղադրվում է «Հայաստանում պատրաստվող ահաբեկչությունների մասին» կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը