27 07 2022

Ավետիք Չալաբյանի կալանքն այսօր ավարտվում է. ժամը 21:00-ին նա ազատ կարձակվի. փաստաբան



Մնացական Մարտիրոսյանին բացի իր դիրքորոշումից, որևէ այլ դիրքորոշում հետաքրքիր չէ: Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

«Ես հիմա վերադառնում եմ կալանավայրից, Ավետիք Չալաբյանին տեսակցել եմ, խոսել եմ բուժմասի աշխատողների հետ, ովքեր ինձ տեղեկացրեցին, որ նրա մոտ զարկերակային ճնշման խնդիր է, նաև տաքություն ունի: Նաև հայտնեցին, որ Չալաբյանը պնդել է, որ պետք է մասնակցի նիստին, երկարատև բանակցություններից հետո բժիշկները կտրուկ արգելել են՝ ասելով, որ իրավուքն չունեն թույլ տալ մասնակցել դատական նիստին ու համապատասխան տեղեկանք են ուղարկել դատարան: 

Նա այս քանի օրերի ընթացքում էլ է ճնշում ունեցել, բայց դրա մասին չէր բարձրաձայնում, որպեսզի մասնակցի դատական նիստերին, սակայն այսօր քանի որ տաքություն էլ է ունեցել, բժիշկները թույլ չեն տվել»:

Գործով մյուս փաստաբան Արթուր Հարությունյանն էլ ընդգծեց, որ Չալաբյանի կալանքն այսօր ավարտվում է 21:00-ին. «Իսկ նոր դատական ակտ, որով կերկարացվեր կամ այլ խափանման միջոց կկիրառվեր պարզապես չկա և չի կարող լինել, որովհետև հետաձգվեց դատական նիստը: Այնպես որ այսօր՝ ժամը 21:00-ին պարոն Չալաբյանն ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից»:

Ավելին ՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ