«Բարձրացրել ենք նոր հանգամաք՝ պարոն Հովսեփյանի հիվանդության հարցը և ներկայացրել ենք հիմնավորումներ, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, վկայակոչել ենք կառավարության համապատասխան որոշումը, որտեղ այդ հիվանդությունների ցանկը հստակ նշված է»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
« Պետք է նշանակվեր համապատասխան բժշկական փորձաքննություն, դատախազութունը նաև նշեց, որ որևէ խնդիր չեն տեսնում փորձաքննություն նշանակելու հետ կապած։ Բողոքարկելու ենք, ավելին ասեմ, հենց այսօր միջնորդություն ենք ներկայացնելու դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին և ևս մեկ անգամ խնդրելու ենք հրատապ դատական նիստ հրավիրել» ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր դատարանը հրատապ նիստ էր հրավիրել՝ քննության առնելու Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը՝ պայմանավորված նրա առողջական վիճակի վատթարացմամբ։ Պաշտպաններն արձանագրել են, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, նրան կալանքի տակ պահելը խոշտանգում է և միջնորդել են դատարանին՝ Ա․ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ կարող են վճարել որպես գրավի չափ՝ սկսած 80 մլն ՀՀ դրամից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը