20 06 2022

Գագիկ Ջհանգիրյանն ու ՔՊ պատգամավորները նախապես իմացել են դեռևս չհարուցված քրգործի մասին



Ինչպես արդեն նշել ենք, մամուլի ասուլիսի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ձայնագրություն հրապարակեց, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին:

«Մի հետաքրքիր դրվագ էլ ասեմ ձայնագրությունից, երբ Ջհանգիրյանն ասում է, որ Վահագնի դեմ գործ չկա, սա այն գործն է, որը հարուցվել է ապրիլին, այսինքն Ջհանգիրյանն արդեն գիտեր այդ մասին»,-ասաց Վարդազարյանը:

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ ավելացրեց, որ այդ գործի մասին նաև նախապես իմացել են ՔՊ պատգամավորները, քանի որ ԱԺ-ում ցիտել են քրգործ, որը դեռ հարուցված չէր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ