10 06 2022

Իգոր Խաչատուրովի գործով դատավորի գործողություններում կենդանական վախ եմ զգում․ Միհրան Պողոսյան



Վերաքննիչ քրեական դատարանն այսօր պետք է ստուգեր գեներալ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման հիմնավորվածությունն ու օրինականությունը։ Սակայն նիստը նախագահող դատավոր Տիգրան Սիմոնյանը չի ներկայացել նիստին։

Փաստաբան Միհրան Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց։ Նրա խոսքով, Վերաքննիչ դատարանի նախագահը զանգահարել է և տեղեկացրել նիստի ժամի մասին, սակայն նիստի ժամին ոչ դատախազն է ներկա եղել, ոչ էլ դատավորը։

«Իգոր Խաչատուրովի գործով կա տարբերակված մոտեցում և նա քաղաքական հետապնդման է ենթարկվում․․․Տիգրան Սիմոնյանը իրեն դրսևորոեց վախկոտ անձնավորության նման, ո՛չ թե դատավորի, այս ամենը ուղիղ ԲԴԽ-ի կողմից նախաձեռնած գործողություն է, որովհետև էս տիպի դատավորները համակարգում աճել են, երբ 2021 թվականին որոշվեց ստեղծել կալանք տվող դատարանները։ Նախկինում չի եղել, որ դատավորները գան դատական նիստերի դահլիճ։ Այս ամենը արել են հատուկ այս դեպքերի համար, որպեսզի իրենց անհաճո անձնաց կալանավորելու հրահանգը կարողանանք մանիպուլյացիաներով երկարաձգել  կալանքի տակ մնալու ժամկետը։ Իգոր Խաչատուորվը ոչ միայն ընթացակարգերով է ապօրինի կալանավորված, արարք չունի կատարած, որի պատճառով կալանավորված լինի։ Տիգրան Սիմոնյանի գործողություններում կենդանական վախ եմ զգում, բնականաբար նա  տեսնում է, որ այս գործով կալանքը իրականցվել է ապօրինի և ակնհայտ խախատումներով»,-ասաց Պողոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ