10 06 2022

Երկու տարի առաջ հարուցված քրգործով ԱԱԾ-ն որոշել է հիմա ու հենց Երկիր Մեդիայից բերման ենթարկի Բագրատ Եսայանին․ Մանուկյան



Անհայտ քաղաքացիական հագուստով անձինք թվով 4 հոգի եկել են Երկիր Մեդիայի տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ և առանց որևէ բացատրության բերման են ենթարկել։ Հայտնի է դարձել, որ նրան տարել են ԱԱԾ։ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նախնական է՝ երկու տարի առաջ հարուցված քրգործի շրջանակներում, փաստորեն երկու տարի առաջ հարուցված քրգործի շրջանակներում։ Փաստորեն երկու տարի նախաքննությունը գնացել է Բագրատ Եսայանը երկու տարի Երևանում ապրել է, մասնակցել է հանրային կյանքին․․․ իրենք որոշել են պետք է գալ լրատվամիջոց, խաթարեն աշխատանքը»։ 

Մանուկյանը հայտնեց, որ փաստաբանները զբաղվում են գործով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ