Ակնհայտ է, որ մենք ունենք երկակի ստանդարտների անթաքույց և չքողարկված դրսևորում: Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Իրականում այս ամենն ունի ավելի խորքային դրսևորում, որ սկսում է հենց օրենսդրից: Այսօր այն հոդվածները, որով քրեական հետապնդումներ են իրականացվում ընդդիմախոսների նկատմամբ, դրանց բավականին մեծ մասը նոր են ավելացվել այս իշխող ուժի կողմից, նոր են քրեական օրենսգրքում հայտնվել և անմիջապես սկսվել է դրանց կիրառումը և չարաշահումը»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը