Կարմիր բերետի կողմից քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին ջարդելու փաստի առթիվ ներկայացվեց հանցագործության մասին հաղորդում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ նա նշել էր, որ կարմիր բերետավորը բռունցքի մի քանի հարվածով դիտարվորյալ կոտրել է քաղաքացու մեքենայի դիմապակին:
Նշենք, որ ՀՀԿ անդամները և մի խումբ ընդդիմադիր քաղաքացիներ փակել էին Ազատության պողոտան։ Այնտեղ են մեծաթիվ ոստիկանական ուժեր և փորձում են քաղաքացիներին հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից ու բացել այն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը