Դատական բոլոր ատյաններով անցավ ու ամփոփվեց Սարգիս Քլոյանը և Մարտի 1-ի զոհերի ու տուժածների մի քանի հարազատների հայցն ընդդեմ սևազգեստ մայրերի․ դատական գործն ավարտվեց Քլոյանի պարտությամբ, ով, հիշեցնենք, վիրավորվել էր, ըստ հայցի Կառավարության մոտ սևազգեստ մայրերի ակցիայի ժամանակ Մարգարիտա Խաչատրյանի ելույթից:
«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանն ու «Ինձ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը մեծաթիվ սևազեգստ մայրերի հետ ակցիա իրականացրին և հայտարարեցին, որ Կառավարությունը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին ու դեպքերից տուժածներին 5-30 մլն դրամ աջակցություն փոխանցելուց հետո պարտավոր էր օրենսդրական փոփոխությամբ գոնե կրկնակի դարձնել զոհվածների ընտանիքներին բաշխվող 30 հազարական դրամները: Եվ այս պահանջից վիրավորվել էր մարտի 1-ի միջադեպերի հետևանքով սպանված Գոռ Քլոյանի հայրն ու մի քանիսը մտել էին դատարան՝ պահանջով ներողություն խնդրել հրապարակավ, ըստ էության՝ այդ համեմատության համար ու դրամական փոխհատուցում էր պահանջել:
Դատարանը մերժել է ամբողջությամբ Քլոյանի պահանջը և գտել է, որ սևազգեստ մայրերի բողոքի ելույթում չկա Քլոյանին ու մյուզ զոհերի իրավահաջորդներին ուղղված վիրավորանք: Սևազգեստ մայրերը համարում են, որ դատարանը հերոսություն է արել, որ կարողացել է անաչառ որոշում կայացնել՝ հաշվի առնելով Արցախն ազատագրողների, հերոսների ու հերոսածին մայրերի դեմ, իրենց ձևակերպմամբ՝ գործող իշխանության կողմից դրսևորվող ընգծված նեգատիվ վերաբերմունքը։ Ասում են՝ պատահական չէ, որ իրենց դեմ արշավը կազմակերպվել էր Փաշինյանի գլխավորած Քաղպայմանագիր կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Քլոյանի դեմքով, ու այսպիսի արշավներին խոստանում են միշտ պատվով դիմագրավել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը