29 10 2024

Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ  

Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ   

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում հայտարարել է, թե 2021-24թթ․ Հայաստանում կկառուցվի նույնքան դպրոց, որքան դրան նախորդած 25 տաիների ընթացքում։

Նախարար Անդրեասյանն ասել է, թե 1991-2017 թթ. Հայաստանում կառուցվել է 192 դպրոց: «2021 թվականից մինչև 2024թ. 223 դպրոցի կառուցման և վերանորոգման գործընթացում ենք։ Այս երեք տարիների աշխատանքի ծավալն ավելի մեծ է ստացվել, քան նախորդ ավելի քան 25 տարիների ընթացքում»։

Հիշեցնենք, Yerevan.Today-ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն, թե ՀՀ անկախությունից ի վեր ինչ պատկեր ունենք դպրոցաշինության ուղղությամբ։

Համաձայն ԿԳՄՍ նախարարության տվյալների, Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցների կառուցման ամենափոքր թիվն է ՀՀ բոլոր նախորդ կառավարությունների համեմատութամբ, հիմնանորոգման առումով էլ զիջում է նախկին երկու նախագահների օրոք գրանցած ցուցանիշներին և միայն ընթացիկ նորոգումն է, որ համեմատաբար բարվոք ցուցանիշ ունի։

ԿԳՄՍ նախարարությունից ստացած ինֆոգրաֆիկան դարձյալ հրապարակում ենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ