Այս տարվա սկզբին՝ հունվար ամսվա առաջին օրերին, Նիկոլ Փաշինյանն այցելեց նորակառույց դպրոցներ Լոռու և Արմավիրի մարզերում, պոկեց կախիչներ, ցնցուղը տվեց ԿԳՄՍ նախարարին և պահանջեց ստուգել արժեքը, մի շարք թերություններ մատնանշեց և պաշտոնից ազատեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին (որին հետագայում նշանակեց իր խորհրդական), Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանին։ Իսկ կառավարության՝ 07․03․2024թ․ նիստում հայտարարեց․ «Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք 0-ից սովորում ենք, բայց սովորելու պլան էլ է պետք ունենալ՝ ինչպես ենք սովորելու։ Ես ուզում եմ խոսել պատուհանի, ծորակի, ցնցուղի մասին, չնայած, համոզված եմ արդեն, որ չենք կարող նկարագրել։ Այդ կարողությունները չունենք, որ մեզ այս պատուհանն է պետք։ Ասում են՝ ձեր ուզածը պատուհան չի՞, պատուհանն է, հենա՝ դրել ենք, բայց արանքից փչում է, տեսքը այն չի, որակը այն չի, և այստեղ են մեր պրոբլեմները։ Իսկ կա՞ն աշխարհում մասնագետներ, որ կարող են ճշգրիտ նկարագրել այն ծորակը, որ մեզ պետք է։ Այո, կան այդ մասնագետները, բայց նրանց պետք է ամիսը տալ 1մլն և ավելի աշխատավարձ։ Մինչև այս հարցը չլուծենք, սենց գնալու ենք»։
Օրերս՝ կառավարության՝ 05.09.2024թ․ նիստում Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձավ դպրոցների կառուցման հարցում թերություններին և նման հայտարարություն արեց․ «Եթե մենք ուզում էինք դպրոցաշինության հարցում չունենայինք այն խնդիրները, որոնք ունեցանք, պետք է առնվազն նախորդող շրջանում 100 դպրոցի կառուցման փորձ լիներ Հայաստանում: Մենք հիմա և՛ կառուցում ենք, և՛ սովորում ենք»:
Yerevan.Today-ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն, թե ՀՀ անկախությունից ի վեր ինչ պատկեր ունենք դպրոցաշինության ուղղությամբ։
Եվ այսպես․
Համաձայն ԿԳՄՍ նախարարության, պատկերը հետևյալն է․
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի՝ «Եթե մենք ուզում էինք դպրոցաշինության հարցում չունենայինք այն խնդիրները, որոնք ունեցանք, պետք է առնվազն նախորդող շրջանում 100 դպրոցի կառուցման փորձ լինել Հայաստանում: Մենք հիմա և՛ կառուցում ենք, և՛ սովորում ենք» հայտարարությունը չի արտացոլում իրականությունը։
Պաշտոնական թվերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի օրոք կառուցվել են ամենաքիչ թվով դպրոցները, չնայած ամենօրյա ամպագոռգոռ հայտարարություններին՝ ընդամենը 27 դպրոց։ Սակայն, գրեթե նույնքան դպրոց էլ փակվել է։
2019-2024թթ․ ժամանակահատվածում փակված, միավորված և վերամիավորված դպրոցներ |
|||||
2019 |
2020 |
2021 |
2023 |
2024 * |
ընդհանուրը |
8 |
2 |
1 |
4 |
7 |
22 |
* 2019-2023 թվականների տվյալները ԿԳՄՍ նախարարության պաշտոնական պատասխանից են ներառվել, 2024 թվականի պաշտոնական տվյալները չկան։ Թիվը հանվել է կառավարության նիստերիի նախագծերից և հնարավոր է՝ ամբողջական չէ։
Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի՝ 20․01․2024թ․ Վայք քաղաքում արած հայտարարությունը, թե․ «Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում», իրականությանը չի համապատասխանում։ Նրա օրոք, ինչպես վերը նշվեց, կառուցվել է 27, փակվել՝ 22 դպրոց։
Եվս մեկ հանգամանք․ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ծրագրում ներառվեց մինչև 2026 թվականը 300 դպրոցի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագիր։ Ծրագիրը հաստատվել է կառավարության՝ 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ։
2024 թվականի օգոստոս ամսվա դրությամբ, այսինքն՝ ծրագրի ավարտից շուրջ 1 տարի առաջ, շինարարական աշխատանքներն ավարտվել են 35 դպրոցում: Այսինքն, խոստումը կատարվել է 11,5 տոկոսով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը