Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել է պաշտոնից:
Որոշումը կայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր բազմաթիվ խնդիրներ ու հայտարարել` «չեմ հանդուրժելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը