07 03 2024

Դպրոց կառուցել չգիտենք, զրոյից սովորում ենք․ Նիկոլ Փաշինյան



Այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է դպրոցաշինության ոլորտի որակական խնդիրներին:

«Ես ուզում եմ պատուհանին, ծորակին, ցնցուղին անդրադառնալ։ Ես համոզված եմ արդեն, որ չենք կարող նկարագրել։ Այդ կարողությունները չունենք, որ մեզ այս պատուհանն է պետք։ Ասում են՝ ձեր ուզածը պատուհան չի։ Պատուհան է։ Հենա՝ դրել ենք։ Բայց արանքից փչում է, տեսքը այն չի, որակը այն չի, և այստեղ են մեր պրոբլեմները։ Իսկ կա՞ն աշխարհում մասնագետներ, որ կարող են ճշգրիտ նկարագրել էն ծորակը, որ մեզ պետք է։ Այո, կան այդ մասնագետները, բայց նրանց պետք է ամիսը տալ 1մլն և ավելի աշխատավարձ։ Մինչև այս հարցը չլուծենք, այսպես է լինելու»։

Փաշինյանը շարունակեց. «Մենք ասում ենք՝ եկեք տեխնիկական առաջադրանք գրեք: Գալիս են, ոսկեղենիկ հայերենով գրում՝ լավ պատուհան:  Մենք էլ կարդում ենք, ասում ենք՝ ինչ լավ տեխնիկական առաջադրանք է: Պետք է գրվեն ոչ թե ոսկեղենիկ հայերեն բառեր, այլ կոդեր, թվեր, որոնք կարդանք, չհասկանանք, բայց մասնագետը կարդա, հասկանա: Դրա համար մեզ պետք է մասնագետ, որ այս լեզուն գիտի, մեզ մոտ այդ մասնագետները կամ չկան, կամ քիչ են: Այսինքն եթե գրեցինք՝ լավ պատուհան, դեպքերի 90 տոկոսում ստանալու ենք վատ պատուհան:

Եկեք խոստովանենք, որ մենք այդ տեխնիկական լեզուն չգիտենք: Հիմա եկեք հասկանանք՝ ոնց սովորենք, գոռանք, ճվանք, մեզ կտրենք, կտրուկ  գործողություններ անենք: Չի լուծվելու, պետք է սովորենք լեզուն, որը չգիտենք: Մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք: Բայց սովորելու պլան էլ պետք է ունենալ՝ ոնց ենք սովորելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ