10 06 2020

Քյարամյանը նախկինում երկու անգամ դիմել է ԱԱԾ-ում աշխատելու համար, բայց մերժվել է

Քյարամյանը նախկինում երկու անգամ դիմել է ԱԱԾ-ում աշխատելու համար, բայց մերժվել է

Արգիշտի Քյարամյանի նշանակումը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի պաշտոնում շարունակում է բուռն քննարկումների թեմա մնալ: Պատճառը երիտպաշտոնյայի կարճ և խոսուն կենսագրությունը չէ, ոչ էլ կուսակրոն քահանայից սերված լինելու  փաստը, կամ էլ տարիքին ոչ բնորոշ ահռելի ունեցվածքը, որը, ի դեպ, կուտակել է՝ ՊԵԿ-ում, Դատախազությունում և ՊՎԾ-ում պաշտոնավարման տարիներին զուգահեռ, որոնք ոչ մի կերպ  համարդրելի չեն պետծառայողի զուսպ աշխատավարձի հետ։ 

ԱԱԾ ծառայակիցները հիշում են, թե ինչպես էր Քյարամյանը ջանում համալրել իրենց շարքերը, բայց նախկինում, նրան նման շանս չի տրվել:

Պարզվում է՝ դեռ տարիներ առաջ Արգիշտի Քյարամյանը երկու անգամ դիմել է ԱԱԾ աշխատանքի անցնելու նպատակով, սակայն երկու դեպքում էլ չի հաղթահարել առաջադրանքը: Yerevan․Today-ին փոխանցեցին, որ ոչ թե կենսգրության մեջ են որոշակի «կիկսեր» գտել, այլ զուտ կարողությունների գնահատման հարց է եղել:

Yerevan․Today-ին տեղեկատվություն փոխանցողները տարեթվեր չեն նշում, սակայն ընգծում են՝  համակարգ մտնելու առաջին փորձը Քյարամյանն արել է Գորիկ Հակոբյանի ղեկավարման տարիներին, երկրորդ ձախողումը Գեորգի Կուտոյանի պաշտոնավարման շրջանում է եղել: Ստացվում է՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ոչ բավարար ունակությունների պատճառով ԱԱԾ օպեր չդարձած անձը հեղափոխական իշխանության չափանիշներով լրիվ ունակ է տնօրինել ազգային անվտանգությունը պահպանող մի ամբողջ կառույց, որն ունի ստրատեգիական նշանակություն ու հատկապես այս շրջանում կանգնած է թե՛ արտաքին և թե՛ ներքին բազում մարտահրավերների առաջ:

Ըստ էության, այս նշանակումը լրիվ տեղավորվում է ժանրի կանոնների մեջ, բայց ինչպես ԱԱԾ-ական հին կադրավիկն է նշում՝ համակարգի ներսում այսպիսի տվյալներով անձը այսօր հրահանգելու իրավունք է ստացել, բայց  դեռ լուրջ հարց է՝ որքան կձգի:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ