18 03 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում մարտի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422254-ի: Այս մասին  տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2396 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2946713 է: 

Փաստացի այս պահին բուժվում է 2822 պացիենտ, նվազել է 102-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 409196 անձ, վերջին մեկ օրում՝ 149 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 10 307 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1644 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ