Հայաստանում մարտի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 155-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 3193 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 941 837 է:
Փաստացի այս պահին բուժվում է 3019 պացիենտ, նվազել է 108 -ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 408 907 անձ, վերջին մեկ օրում՝ 108 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 10 299 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1642 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը