15 03 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում մարտի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422076-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2170 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2938644 է:

Փաստացի այս պահին բուժվում է 3060 պացիենտ, նվազել է 186-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 408799 անձ,  վերջին մեկ օրում՝ 237 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 10 287 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1638 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ