13 03 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում մարտի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 004-ի: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2022 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 935 042 է:

Փաստացի այս պահին բուժվում է 3401 պացիենտ, նվազել է 132-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 408 396  անձ` վերջին մեկ օրում 181 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 10 280 է: 

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1635 է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ