10 03 2022

Մեր քաղաքացիներն առանց ճաշի համը փորձելու պետք է աղ չլցնեն. Ավանեսյան



Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիները ակտիվ կերպով քննարկում են այս թեման: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով որոշմանը, որով հանրային սննդի վայրերում արգելվում է սեղաններին աղ դնել: 

«Սա ևս մեկ առիթ է ուշադրությունը կենտրոնացնելու այն փաստի վրա, որ մենք օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, որը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացման: Մենք պետք է շատ հստակ որոշակի վարքագծային փոփոխություններ մտցնենք, որպեսզի մեր առողջությունը պահպանենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ