09 03 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում մարտի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421592-ի: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2924553 է:

Փաստացի այս պահին բուժվում է 4054 պացիենտ, նվազել է 223-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 407348 անձ` վերջին մեկ օրում 266 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 10 267 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1630 է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ