Հայաստանում մարտի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 341-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 8536 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1628 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 241-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 505 է, ընդհանուր առողջացածներինը՝ 405 193, փաստացի բուժվողներինը՝ 4984: Մեկ օրում արվել է 3422 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 916 349 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը