02 03 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342, մահվան՝ 20 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342, մահվան՝ 20 նոր դեպք

Հայաստանում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 342 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420 498-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 8493 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մարտի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1617 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 187-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 755 է, ընդհանուր առողջացածներինը՝ 420 498, փաստացի բուժվողներինը՝  6717: Մեկ օրում արվել է 4020 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 902 684 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ