Հայաստանում փետրվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 572 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 418 792-ի:
Փետրվարի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1603 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 132-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1571 է, ընդհանուր առողջացածներինը՝ 398 241, փաստացի բուժվողներինը՝ 10 535: Մեկ օրում արվել է 4642 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 884 327 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը