25 02 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 572, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 572, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 572 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 418 792-ի: 

 Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 8413 է:

Փետրվարի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան  դեպքերի թիվը 1603 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 132-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1571 է, ընդհանուր առողջացածներինը՝  398 241, փաստացի բուժվողներինը՝ 10 535: Մեկ օրում արվել է 4642 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 884 327 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ