20 02 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415 464 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 861 679  վերջին մեկ օրում` 3964 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 14 946  պացիենտ: Մեկ օրում նվազել է 1151-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 390 606 անձ` վերջին մեկ օրում 1826 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 10 038 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1588 է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ