19 02 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1469 նոր դեպք. Մահացել է 33 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1469 նոր դեպք. Մահացել է 33 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1469 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 413295 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2851836 վերջին մեկ օրում` 5659 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16088 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1151-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 388 780 անձ` վերջին մեկ օրում 2587 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 10 021 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1585 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ