18 02 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք. Մահացել է 27 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք. Մահացել է 27 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 413295 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2851836 վերջին մեկ օրում` 5659 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 17239 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1435-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 386193 անձ` վերջին մեկ օրում 2825 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 9988 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1585 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ