Փետրվարի 16-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1774 նոր դեպք: Կատարվել է 6630 թեստավորում, առողջացել՝ 2574 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 155 դեպք, որոնցից 381 700-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19 479 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 9939 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1581 է. նախորդն օրն արձանագրվել է 6 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 34 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 840 443 թեստավորում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը