15 02 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք. Մահացել է 16 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք. Մահացել է 16 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 408 381 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2833813 վերջին մեկ օրում` 5359 նոր թեստավորում: 

Փաստացի այս պահին բուժվում է 19479 պացիենտ: Մեկ օրում նվազել է 2223-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 379126 անձ` վերջին մեկ օրում 3514 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 9905 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1575 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ