13 02 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպք. մահացել է 10 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպք. մահացել է 10 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 406 379 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 824 209 վերջին մեկ օրում` 5189 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 23333  պացիենտ: Մեկ օրում նվազել է 1474-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 373 306 անձ` վերջին մեկ օրում 3034 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 9866 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ