12 02 2022

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 14 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2402 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 14 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2402 նոր դեպք

Փետրվարի 12-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2402 նոր դեպք: Կատարվել է 7243 թեստավորում, առողջացել՝ 4610 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 404 805 դեպք, որոնցից 370 272-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 807 պացիենտ: 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 9856 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1569 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Մեկ օրում մահացել է 14 մարդ։

Ընդհանուր կատարվել է 2 819 020 թեստավորում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ