Հայաստանում փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2676 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 404 974 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2811771 վերջին մեկ օրում` 6743 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 27029 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1011-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 365 662 անձ` վերջին մեկ օրում 3658 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 9846 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1567 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը