10 02 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2842, մահվան՝ 16 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2842, մահվան՝ 16 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2842 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 402 298- ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 9808 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Փետրվարի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1560 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9683-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 2548 է, ընդհանուր առողջացածներինը՝  362 004, փաստացի բուժվողներինը՝ 28 040: Մեկ օրում արվել է 7636 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 805 028 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ